Ոչ մասնագետներն օրենքն են գրել ու ջղայնանում են, որ ոչ մասնագետները՝ ժողովուրդը, օրենքի մասին է խոսում
Առողջապահության աշխատակազմի ղեկավարը՝ պրն. Նելսոն Զուլոյանը, ով մասնագիտությամբ բժիշկ չէ, երեկ անդրադառնալով դեղերի մասին նոր օերենքին, որով քաղաքացիները դեղերը պետք է դեղատոմսով գնեն, գրել է.« Անկեղծ ասած, չգիտեի, որ մեր երկրում հանրային առողջապահության այսքան գիտակներ կան: Անկախ մասնագիտական կարողություններից, ով ժամանակ ունեցավ, այս ընթացքում հարկ համարեց քննադատել դեղատոմսով դեղեր բաց թողնելու մասին ընդունված կարգը և էլեկտրոնային առողջապահական (e-Health) համակարգի ներդրումը»:
Պրն. Զուլոյանը խոսում է մասնագետ և չմասնագետ լինելուց, բայց մոռանում է, որ հենց ինքը, աշխատելով առողջապահության նախարարությունում, մասնագետ չէ։ Մասնագետ չէ, և բժկական կրթություն չունի նաև երիտասարդ փոխնախարարը՝ Սամվել Մարգարյանը, որ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնում էր օրենքը։
Այստեղից պարզ է դառնում, թե ինչո՞ւ է օրենքն այսքան թերի։ Ստացվում է, ոչ մասնագետներն օրենքն են գրել ու ջղայնանում են, որ ոչ մասնագետները՝ ժողովուրդը, օրենքի մասին է խոսում։
Էդգար Խաչատրյան. Ֆեյսբուք