Բեռլինում մեկնարկել է շախմատի աշխարհի չեմպիոների Հավակնորդների մրցաշարը (ուղիղ)
Բեռլինում մեկնարկել է շախմատի աշխարհի չեմպիոների Հավակնորդների մրցաշարը:
Առաջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Դին Լիրենի հետ:
Այսօր կայանալու է երկրորդ տուրը: Արոնյանը սև խաղաքարերով կմրցի ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ: Պարտիան կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:
Երկրորդ տուրի մյուս պարտիաներում կմրցեն հետևյալ զույգերը
Դին Լիրեն (Չինաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)