Վատիկանում կտեղադրվի Գրիգոր Նարեկացու արձանը. ներկա կլինեն Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն
Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն օրերս ընդունել է Լիբանանում Հռոմի պապի նվիրակ Իվան Սանդուս Եպիսկոպոսին։
Այցելության նպատակն էր Նորին Սրբությանը պաշտոնապես հանձնել Ֆրանցիսկոս Պապի հրավեր-նամակը՝ ապրիլի 5-ին Վատիկանում տեղի ունենալիք Ս. Գրիգոր Նարեկացու արձանի զետեղման արարողությանը։
Նշենք, որ հիշյալ արձանը Հռոմի Պապին է նվիրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Արարողությանը նաև ներկա կլինեն ՀՀ նախագահը և Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսը։