Գավառում իր զոհին սպանելուց հետո թալանել է նրան, իսկ հետո այրել դին ու թաղել աղբանոցում. թալանը կազմում է մոտ 1 մլն 45 հազար դրամ
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Արտավազդ Ղազարյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հարություն Մկրտչյանի որոշմամբ Գավառ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի բնակիչ՝ 49-ամյա Միշա Մխիկյանի նկատմամբ հարուցվել է ոչ միայն ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով, այլև 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով քրեական գործ։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քննության ընթացքում քննչական բաժինը պարզել է, որ Մ. Մխիկյանը Գավառ քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ՝ 55-ամյա Հայրապետ Հերգնյանին սպանելուց հետո իրեն պատկանող ВАЗ 2121 մակնիշի 67 AV 700 համարանիշի ավտոմեքենայով դին տեղափոխել, այրել ու թաղել է, իսկ սպանելուց հետո գաղտնի հափշտակել է սպանվածի մոտ գտնվող 900 հազար դրամը, 300 ԱՄՆ դոլարը, որից 180 հազար դրամը թաքցրել է իր տանը, իսկ 864 հազար դրամը ծախսել է Երևան քաղաքում։