Ընձառյուծը հարձակվել է փողոցում գտնվող մարդկանց վրա (տեսանյութ)
Հնդկաստանի Ինդուր քաղաքում ընձառյուծը հանկարծակի հայտնվել է փողոցում և հարձակվել այնտեղ գտնվող մարդկանց վրա: Դեպքի տեսագրությունը Fox News-ը հրապարակել է իր YouTube ալիքում:
Կենդանուն բռնելու համար անցորդները անմիջապես զանգահարել են ոստիկանություն և կենդանիների պաշտպաններին:
Կենդանին նախ հայտնվել է շրջափակման մեջ, որտեղից էլ բարձրացել է մոտակա շինության մեջ, ինչից հետո արգելափակելով բորոլ ելքերը՝ մասնագետները կարողացել են բռնել կենդանուն: Այժմ հետաքննություն է ընթանում՝ պարզելու կերդանու՝ ազատության մեջ հայտնվելու պատճառները:
Կենդանին կարողացել է միայն վնասել մեկ տղամարդու, ում կյանք վտանգ չի սպառնում: