Պերուում ուղևորատար ավտոբուսը 100 մետր բարձրությունից ընկել է անդունդը‚ կան զոհեր և վիրավորներ (լուսանկար)
Պերուում ուղևորատար ավտոբուսն ընկել է անդունդը: Այն ընկել է 100 մետր բարձրությունից: Արդյունքում 10 մարդ զոհվել է, ևս 50-ը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է Tass.ru-ն:
Վթարը տեղի է ունեցել Այակուչոյում: Ավտոբուսն ուղևորվել է Լիմայից Այակուչո: Մահացել է 11‚ վիրավորվել՝ 50 մարդ:
Սա Պերուի ձորում ավտոբուսի վթարի առաջին դեպքը չէ, և նման վթարները միշտ ավարտվում են բազմաթիվ զոհերով: Փետրվարի 21-ին նման վթարի հետևանքով 44 մարդ էր զոհվել: