Նախագահի աշխատակազմի կողմից տրված դրամաշնորհները մսխում են. Ցեղասպանության թեման՝ բիզնես
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է` նախագահի աշխատակազմի կողմից տրված դրամաշնորհները միշտ չէ, որ օգտագործվում են արդյունավետ: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` նախագահականի տրամադրած տեղեկատվության համաձայն` 2014 և 2015թթ «Ցեղասպանության 100-րդ տարելից» անվանակարգի շրջանակում ընդհանուր առմամբ իրականացվել է 26 ծրագիր, իսկ 2016 թվականին էլ «Ցեղասպանություն և մշակույթ» անվանակարգում է 1 ծրագիր իրականացվել:
Ու տպավորություն է, որ ցեղասպանության թեման որոշ անձանց համար դարձել է բիզնեսի առարկա, և նրանք երեք տարի օգտվել են նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհից` այդպես փող աշխատելով:
Նշենք, որ այս տարիներին նաև «Երիտասարդության օրերին նվիրված ծրագրերի իրականացում» անվանակարգում պարտաճանաչորեն ծրագրեր են իրականացվել: Ծրագրերն էլ, հիշում եք, ՀՀԿ երիտթևի նախագահ Կարեն Ավագյանի և նրա ղեկավարած Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած փուչիկների փառատոնն էր և նման այլ զավեշտալի միջոցառումներ: Իսկապես, խոսուն փաստեր են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում