Դամասկոսի քրիստոնեական թաղամասը գնդակոծման է ենթարկվել զինյալների կողմից
Սիրիայի մայրաքաղաքի բնակելի թաղամասի՝ զինյալների կողմից գնդակոծման հետևանքով երկու խաղաղ բնակիչ է տուժել, այդ թվում նաև՝ մեկ երեխա: Այս մասին հաղորդում է սիրիական «ՍԱՆԱ» պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրը Դամասկոսի ոստիկանությունում:
Ըստ ստացված տեղեկությունների՝ գնդակոծման է ենթարկվել Բաբ-Թումա քրիստոնեական թաղամասը: