11-ամյա աղջիկը չի թողել իրեն բռնաբարել‚ դրա համար նրա աչքերը հանել են և սպանել
Հնդիկ11-ամյա աղջկան դաժանորեն սպանել են այն բանից հետո‚ երբ հանցագործին չի հաջողվել նրան բռնաբարել:
Իրավապահ համակարգի աշխատակիցները պարզել են‚ որ աղջիկը կարողացել է խուսափել սեռական հարձակումից‚ ինչով առաջացրել է մանկապիղծի կատաղությունը‚ և նա խեղդել ու դանակահարել է զոհին‚ նաև հանել նրա աչքերը: Ի դեպ‚ հանցագործն օգտագործել է ոչ թե դանակ‚ այլ ապակու կտոր:
Տեղի բնակիչները հայտնաբերել են աղջկա մարմինը դաշտում: Որպեսզի ծածկեն դաժան վնասվածքները‚ ոստիկանները զոհին փաթաթել են շորով և այդ տեսքով ուղարկել հիվանդանոց՝ փորձաքննության: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Daily Mail»-ին: Ինչպես հաղորդվում է‚ հանցագործը դեռևս չի գտնվել: