Ազատության հրապարակում մեկնարկում է ՀԱԿ-ի մարտիմեկյան հանրահավաքը
Այսօր լրանում է 2008-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների տասնամյա տարելիցը, և Ազատության հրապարակում քիչ անց կմեկնարկի Հայ ազգային կոնգրեսի ավանդական հանրահավաքը:
Հիշեցնենք, որ 2008-ի այս օրը (լույս 2-ի գիշերը) Երևանի կենտրոնում գնդակահարվեցին ու հրազենային բեկորային վնասվածքներից զոհվեցին ՀՀ տասը քաղաքացիներ՝ ինչպես հանրահավաքների մասնակիցներից, այնպես էլ ոստիկանությունից:
Նրանք են՝ Տիգրան Խաչատրյան, Զաքար Հովհաննիսյան, Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Արմեն Ֆարմանյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Աբգարյան (զինծառայող), Գրիգոր Գևորգյան, Համլետ Թադևոսյան (ոստիկանության ծառայող):
Շուրջ 300 մարդիկ մարմնական,հրազենային, բեկորային և այլ վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոցներ:
Նշենք, որ 10 տարի առաջ հանրահավաքներին մասնակցող քաղաքական ուժերը, որոնք այս իրադարձությունների անմիջական մասնակիցներն էին՝ հանրահավաքների կազմակերպիչները, այսօր, ինչպես հայտարարել էին ավելի վաղ, առանձին-առանձին լինելու են Ազատության հրապարակում և Մյասնիկյանի արձանի մոտ: