Ուկրաինայում նշել են Սումգայիթում հայկական ջարդերի 30-ամյա տարելիցը
Ուկրաինայում նշել են Սումգայիթում հայկական ջարդերի 30-ամյա տարելիցը:
Փետրվարի 28-ին Ուկրաինայի հայկական եկեղեցիներում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հուշիտակի արարողություններ են կատարվել: Կիեւում՝ Սրբոց Նահատակաց եկեղեցու ծառայությունը գլխավորել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը:
Հայր Կարապետ Ղարիբյանը AnalystikaAUA.net-ին հաղորդել է, որ ներկա էին Կիեւի համայնքի ներկայացուցիչները, (նախագահ Նորիկ Գեւորգյան), Ուկրաինայի մայրաքաղաքից եւ մոտակա շրջաններից Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալները:
Ինչպես հայտնի է, ամեն տարի հայկական համայնքները Սումգայիթյան ողբերգության զոհերի հիշատակին նվիրված տարբեր միջոցառումներ են անցկացնում (կլոր սեղաններ, լուսանկարչական ցուցահանդեսներ, մոմավառություններ, դասախոսություններ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություն): Պետք է նաեւ նշել, որ Սումգայիթի թեմային անդրադարձել են նաեւ Ուկրաինայի լրատվամիջոցները: