184 կգ քաշով տղան որոշեց, որ ինքը նույնպես պլյուս չափի մոդել է, և սա ամենևին կատակ չէ (լուսանկարներ)
ԱՄՆ-ի բնակիչը իր օրինակով ոգեշնչում է բոլոր այն պլյուս չափի տղամարդկանց, ովքեր ամաչում են իրենց քաշից:
Արկադիո դե Վալլեն կշռում է 184 կգ, բայց դա նրան ոչնչով չի խանգարել դառնալ հաջողակ մոդել: 30-ամյա մոդելին, ով կրում է 5XL չափի հագուստ, նույնիսկ հաջողվել է մասնակցել Նյու Յորքում կայացած նորաձևության շաբաթվան: Մոդելին Instagram-ում հետևում է 8 հազար օգտատեր: Այս մասին գրում է The Sun-ը:
Իր առաջին լուսանկարը համացանցում Արկադիոն տեղադրել է դեռևս 2015 թվականին: Լուսանկարը լողափի մոտ էր, իսկ Արկադիոն լողազգեստով էր: Նման համարձակությունը գրավել է VOLARE հագուստի բրենդի ուշադրությունը: Եվ հենց այդպես էլ մոդելը հայտնվել է Նյու Յորքի նորաձևության շաբաթվա շրջանակներում: