Սայաթ-Նովա պողոտայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan Tida»-ն
Այսօր փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:30-ի սահմաններոմ, Սայաթ-Նովա պողոտայում բախվել են Երևան քաղաքի Նոր-Արեշ 24 փողոցի բնակիչ, 31-ամյա Կարեն Ամիրխանյանի վարած «Mercedes մակնիշի 34 MZ 116 համարանիշի և Երևան քաղաքի Մանթաշյան 2-րդ շենքի բնակիչ, 25-ամյա Ավետիք Հակոբյանի վարած «Nissan Tida» մակնիշի 35 CP 897 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Իսկ «Nissan Tida»-ն էլ առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված մեկ այլ «Nissan» մակնիշի 50 VM 101 համարանիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով «Nissan Tida»-ն կողաշրջվել է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները:
Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Վահագն Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վարորդներրը վթարի մեջ միմյանց են մեղադրում:
ՃՈ հետաքննչական բաժանմունքում պարզում են կայանված «Nissan»-ի սեփականատիրոջ ինքնությունը:
Տեղում երկու վարորդները ենթարկվեցին սթափության փորձաքննության, պարզվեց, որ մեքենաները վարել են սթափ: