Ռուսական կապրիզներ. «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը, որից օգտվում են նաև Հայաստանի քաղաքացիները, խնդրահարույց որոշում է կայացրել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը նոր խնդիրների առաջ է կանգնեցրել ուղևորներին` կրճատելով ձեռքի ուղեբեռում անվճար տեղափոխվող իրերի քանակը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ուղևորները փետրվարի 15-ից հետո այլևս չեն կարողանում ձեռքի ուղեբեռով անվճար տեղափոխել բջջային հեռախոսներ, նոթբուքեր, լուսանկարչական ապարատներ, տեսախցիկներ, անձրևանոցներ, թղթապանակներ:
Ավիաընկերության սահմանած նոր կարգերից հիմնականում դժգոհում են գործուղման նպատակով մեկնողները` օպերատորները, լուսանկարիչները և այլք: Այս օրենքը ուժի մեջ է մտել անցած տարվա նոյեմբերի 5-ից, և այն վերաբերում է բացառապես ռուսական ավիաընկերություններին: Դրանցով մեկ ուղեբեռի առավելագույն քաշը կարող է լինել 32 կգ իսկ ձեռքի ուղեբեռը` 10 կգ: Այս որոշումը տարածվելու է նաև Հայաստանի քաղաքացիների վրա»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: