«Հերիք է ոսկորներս լվանաք». 19-ամյա Մարիամը արձագանքում է իր ու Տիգրան Մնացականյանի բաժանվելու մասին լուրերին (լուսանկար)
Երկու օր է ինչ համացանցում բավական ակտիվ քննարկվում է դերասան Տիգրան Մնացականյանի և իր երիտասարդ սիրելիի՝ 19-ամյա Մարիամ Հովհաննիսյանի բաժանման մասին լուրերը: Թեպետ զույգը զերծ է մնում այդ մասին պաշտոնական հերքում կամ հաստատում տրամադրելուց, բայց նկատելի է, որ նրանց երկուսի էջերում էլ բացակայում են միասին արված լուսանկարները:
Ժամեր առաջ Մարիամը նոր լուսանկար է հրապարակել ու վերնագրել՝ «Թող բոլորը երջանիկ լինեն»: Լուսանկարի մեկնաբանություններում մի օգտատեր սկսել է աղջկան մեղադրել իրենց անձնական կյանքը հանրայնացնելու մեջ, ինչին ի պատասխան Մարիամը գրել է.
«Ուրեմն լսեք, ոչ մեկս չենք դարձրել մեր կյանքը հանրային, ամեն անասունի սուտ տեղադրած նյութերով հերիքա ոսկորներս լվանաք, ամոթանք տալու փոխարեն Ձեր կյանքով ապրեք, ու Աստծու սիրո հեռու մնացեք մեզանից…Ես Ձեզ ոչ կվիրավորեմ, ոչ էլ էդքան կիջնեմ:
Աստված կվիրավորի մարդկանց, ովքեր առանց ինչ-որ բան լիարժեք իմանալու ընկել են հետևիցս ու հոշոտում են, երևի Ձեր թշնամիներին էսպես չէիք հոշոտի»: