Ավստրալիայի փոխվարչապետը հրաժարական է տվել սեքս-սկանդալից հետո
Ավստրալիայի փոխվարչապետ Բարնաբի Ջոյսն իր բարձրաստիճան պաշտոնը կթողնի իր ենթակաների հետ սեռական հարաբերությունների մասին հաղորդագրություններից հետո: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալությանը:
Մամուլի ասուլիսի ժամանակ Բարնաբի Ջոյսը հայտնել է, որ ոչ միայն կթողնի փոխվարչապետի պաշտոնը, այլև կհանձնի իր՝ Ավստրալիայի ազգային պահպանողական կուսակցության ղեկավարի լիազորությունները:
Քաղաքական գործիչը հայտնել է խորհրդարանական մանդատը ևս թողնելու մտադրության մասին: