ՀՀ-ում 120 տղայի դիմաց 100 աղջիկ է ծնվում. The Guardian
Բրիտանական The Guardian պարբերականի լրագրող Սյուզան Մուրը հոդված է պատրաստել զարգացող երկրներում կանանց վերարտադրողական իրավունքների մասին:
Նա անդրադարձել է Հայաստանում տիրող իրավիճակին և փաստեր ներկայացրել սեռի ընտրությամբ պայմանավորված ամեն տարի չծնվող աղջիկների վերաբերյալ:
«Շատերս քաջատեղյակ ենք, որ նման երևույթ առկա է Չինաստանում և Հնդկաստանում, սակայն ես այժմ Հայաստանում եմ և զրուցում 30 տարեկան մի կնոջ հետ: Մենք գտնվում ենք Գավառի շրջանում, որը երկրորդն է իգական սաղմի հեռացման թվով Չինաստանում գրանցված ցուցանիշից հետո։ Այստեղ 120 տղայի դիմաց 100 աղջիկ է ծնվում», - գրել է լրագրողուհին:
Կինը երկու դուստր ունի, սակայն ցանկանում է որդի ունենալ և ստիպված է լինում դադարեցնել հղիությունը, հայտնում է լրագրողը:
Նա զրուցել է նաև Սևանի բուժկենտրոնի ղեկավար, բժիշկ Հրաչյա Խալաֆյանի հետ: «Հայաստանն իսկապես զգում է բացակայող կանանց կարիքը: Մենք տարեկան 1400 աղջիկ ենք կորցնում: Որոշ ժամանակ անց ո՞վ է ամուսնանալու մեր տղաների հետ», - նշել է բժիշկը: