Հայաստանը Կոռուպցիայի ընկալման համաթվում 107-րդ տեղն է զբաղեցրել
Հայաստանը, ըստ Transparency International-ի, կոռուպցիայի ընկալման համաթվում 107-րդ տեղն է զբաղեցրել: Հայաստանում կոռուպցիայի մակարդակը 35 միավոր են գնահատել :
Ադրբեջանը 31 միավորով զբաղեցնում է 122-րդ տեղը: Իր հերթին, Վրաստանը 56 միավորով 46-րդ տեղում է:
Կոռուպցիայի ընկալման համաթիվը դասակարգել է 180 երկրների և տարածքների՝ փորձագետների և ձեռնարկատերերի կարծիքով երկրի պետական հատվածում կոռուպցիայի ընկալման մակարդակի համաձայն:
Կոռուպցիայի ընկալման համաթիվն օգտագործում է 0-ից մինչև100 միավորով սանդղակը, որտեղ 0-ն նշանակում է Կոռուպցիայի ընկալման ամենաբարձր աստիճանը, իսկ 100-ը՝ ամենացածր:
Այս տարի վարկանիշում ամենաբարձր արդյունքը ցուցադրել են Նոր Զելանդիան և Դանիան` համապատասխանաբար 89 և 88 միավորով: