Շատ հուզված էի, Թումանյանի ծննդյան և գրքի տոնն անցավ բացառիկ կերպով՝ Արցախցիների ջերմությամբ լի. Նազենի Հովհաննիսյան (տեսանյութ)
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր Ստեփանակերտում «Գրքի բանկի» բացման միջոցառումից տեսանյութ է հրապարակել և գրել.
«Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակում պատիվ ունեի «Գրքի բանկ»- ի բացմանը խոսք ասելու, շատ հուզված էի...հիանալի օր էր.գրականության լուսատու մեծն Հ. Թումանյանի ծննդյան և գրքի տոնն անցավ բացառիկ կերպով՝ Արցախցիների ջերմությամբ լի՝ ընկերներով շրջապատված»: