Բարսելոնան հերթական հաղթանակով կրկնել է անպարտելի շարքը (տեսանյութ)
Կատալոնական «Բարսելոնան» հաղթել է «Էյբարին» Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում (2:0):
«Կապտանռնագույնները» կրկնել են անպարտելի շարքը Պրիմերայում: Վերջին 31 խաղերից կատալոնական ակումբը հաղթել է 26-ում, 5 անգամ գրանցվել է խաղաղ ելք:
Նման շարք է ցուցադրվել նաև 2010-2011 մրցաշրջանում: Այն ժամանակ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչն էր Խոսեպ Գվարդիոլան: