Գնդապետ Արարատ Մելքումյանը նշանակվել է 1-ին զորամիավորման հրամանատար
Գնդապետ Արարատ Մելքումյանը նշանակվել է ՊՆ 1-ին զորամիավորման հրամանատար, այս մասին տեղեկացնում է «Հայ Զինվոր» պաշտոնաթերթը:
Զորամիավորման անձնակազմին նրան ներկայացրել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
Նախկինում Արարատ Մելքումյանը ղերավարել է Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր, մասնակցել 2016թ. ապրիլյան գործողություններին: