«National Geographic»-ն արցախցի զույգի հարսանեկան լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ Արցախն Ադրբեջանի մաս է
Աշխարհահռչակ «National Geographic Society»-ի «Instagram»-ի «Nat Geo» էջն Արցախից լուսանկարներ է հրապարակել, որոնց հեղինակը լուսանկարիչ, լրագրող Անաստասիա Թեյլոր-Լինդն է։
«Արտակ Պետրոսյանն ու իր կինը՝ Արմինե Բաղդասարյանը՝ նստած իրենց հարսանեկան երեկույթի գլխավոր սեղանի շուրջ, գյուղ Խծաբերդ, Հադրութի շրջան, ԼՂՀ, հուլիսի 16, 2011 թվական։
Երիտասարդ զույգը ստացել է մոտավորապես 575 եվրոյին համարժեք միանվագ նպաստ, որը տեղի կառավարության՝ ծնելիության խրախուսմանն ուղղված ծրագրերից մեկն է։
Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո անկախ պետություն է, սակայն միջազգային հանրության կողմից այն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս»‚- այսպես է մեկնաբանված լուսանկարներից մեկը: