Վրաստանի նախագահը չի պատրաստվում ներում շնորհել Սաակաշվիլիին
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չի նախատեսում ներում շնորհել նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին և ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիին: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Ես չեմ կարծում, որ այդ մարդկանց պետք է ներում շնորհեն: Ես չեմ կարող հիմա քննարկել բոլոր մանրամասները, թե ինչու այո և ինչու ոչ: Բայց, եթե ես մտածեի, որ պետք է ներողություն խնդրեմ, այդ հարցը չէի դիտարկի քաղաքական բովանդակությամբ», - ասել է Վրաստանի նախագահը:
Գեորգի Մարգվելաշվիլին զբաղեցրել է նախագահի պաշտոնը 2013 թվականի նոյեմբերին, որից հետո Սաակաշվիլին լքել է Վրաստանը: Երկրի գլխավոր դատախազությունը նախկին նախագահին մեղադրանք էր առաջադրել մի քանի քրեական գործերի համար և նախկինում խնդրել էր Ուկրաինային արտահանձնել Սաակաշվիլիին: