Քնեսեթը չի ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը
Իսրայելի Քնեսեթը չորեքշաբթի քվեարկություն է անցկացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագծի շուրջ, որն առաջադրել էր «Եշ Աթիդ» իսրայելական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յայիր Լապիդը: Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը:
Քվեարկության արդյունքում օրինագիծը մերժվել է 41 դեմ, 28 կողմ ձայնով:
«Չկա պատճառ, որի համար Քնեսեթը, որը ներկայացնում է Հոլոքոստի միջով անցած մի երկիր, չճանաչի Հայոց ցեղասպանությունն ու դրան նվիրված հիշատակության օր ունենա», - ասել է Լապիդը: