Բոլիվիայում մեկ շաբաթվա ընթացքում երկու պայթյուն է որոտացել‚ կան զոհեր (լուսանկարներ)
Բոլիվիայի Օրուրո քաղաքում փետրվարի 14-ի գիիշերը երկրորդ պայթյունն է որոտացել: Միջադեպի հետևանքով զոհվել է չորս մարդ‚ վիրավորվել է մոտ մեկ տասնյակ մարդ: Այս մասին գրում է korrespondent.net-ը: Հրապարակումների համաձայն այս պայթյունը տեղի է ունեցել նախորդ պայթյունի վայրին մոտ:
Բոլիվիայի ներքին գործերի նախարար Կարլոս Ռոմերոն ասել է, որ մոտ ապագայում ոստիկանությունը կհայտարարի, թե արդյո՞ք այս երկու իրադարձությունների միջև կապ կա:
Նշվում է‚ որ ոստիկանությունը ձերբակալել է երեք կասկածյալների: