Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սիսիանի,
Գորիսի, Մեղրու, Վայքի, Աշոցքի, Գավառի, Սևանի, Ճամբարակի, Մարալիկի,
Կոտայքի, Ստեփանավանի, Սպիտակի և Արարատի տարածաշրջանների
ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Մարալիկի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն