Սաակաշվիլին Մերկելից և ԵՄ-ից օգնություն է խնդրել
Վրաստանի նախկին նախագահ‚ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից աջակցություն է խնդրել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով գերմանական «Bild»-ին:
Սաակաշվիլիի խոսքով՝ Կիևում իր վրա են հարձակվել դիմակով տղամարդիկ‚ որոնց հաջողվել է նրան տեղափոխել Լեհաստան մասնավոր ինքնաթիռով: Այս գործողությունների համար պատասխանատու Սաակաշվիլին համարում է ուկրաինացի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
«Եթե Եվրոպական միությունը և նախ և առաջ կանցլեր Անգելա Մերկելը վերջապես ինչ-որ բան չձեռնարկեն‚ Ուկրաինան կքանդվի: Պորոշենկոն ավերում է այդ երկիրը և ցանկանում ինձ որքան հնարավոր է հեռու տանել‚ քանի որ ես հրապարակայնացնում եմ կոռուպցիան»‚- ասել է Սաակաշվիլին:
Քաղաքական գործիչը հայտնել է‚ որ մտադիր է վերադառնալ Ուկրաինա օրինական կերպով‚ որպեսզի շարունակի պայքարը: