«Երկիր ծիրանին» հաղորդում կտա ոստիկանություն
Քաղաքապետարան են եկել մեծ թվով ոստիկաններ, որոնց հրավիրել են հասարակական կարգի խախտման փաստի առնչությամբ:
Հարցին, թե տեղի ունեցած միջադեպի առնչությամբ գործ կհարուցվի՞ «Երկիր ծիրանիի» ավագանու անդամների նկատմամբ՝ քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը դժվարացավ պատասխանել:
«Բողոք ներկայացվել է ոստիկանություն քաղաքապետարանի աշխատակազմի կողմից, իսկ թե իրավական հետևանք կունենա, թե ոչ, չենք կարող ասել», - ասաց նա:
«Երկիր ծիրանիի» ղեկավար Զարուհի Փոստանջյանը ևս տեղյակ չէ, թե իրենց դեմ արդյոք բողոք ներկայացվել է և գործ կհարուցվի, թե ոչ:
«Պետք է հարցնեք ՀՀԿ-ականներին, բայց մենք պետք է բողոքենք, որ Մարինա Խաչատրյանին նման վնասվածք են հասցրել, ձեռքը վնասել են», - ասաց նա: