Ալեքսիս Օհանյանը հրապարակել է իր դուստր Օլիմպիայի լուսանկարը
Ալեքսիս Օհանյանը կրկին իր և Սերենա Ուիլյամսի դստեր՝ Օլիմպիայի լուսանկարն է հրապարակել։ Reddit-ի հիմնադիրն Instagram-ի իր էջում հրապարակել էր դստեր լուսանկարն ու գրել.
«Մայրիկն Օլիմպիային նոր խաղալիք է նվիրել։ Մենք այն անվանում ենք The board room: Այն խաղալիքներով կլոր սեղանի պես մի բան է, դստերս համեմատ հսկայական է, բայց կլոր ու շարժական, նա կարողանում է շարժել այն՝ ասես ամբողջությամբ դիտելով իր հսկայական ձեռնարկությունը։ Այժմ նա ոգևորված է նրանով, որ մտադիր է ներդրումներ կատարել Աֆրիկայում բջջային տեխնոլոգիաների ստարտափներում»։