Խոշոր «Լոս Սետաս» թմրակարտելի առաջնորդին ձերբակալել են
Մեքսիկայում «Լոս Սետաս» թմրակարտելի ենթադրյալ առաջնորդ Խոսե Մարիա Գիսար Վալենսիային՝ Z-43 մականվամբ, ձերբակալել են: Այս մասին հաղորդում է Universal-ը:
Այս տեղեկությունն անուղղակի կերպով հաստատել է նաև ՆԳ նախարար Ալֆոնսո Նավարետտեն:
«Շատ զգացված եմ քաղաքացիական հետախուզության հետ համատեղ ռազմածովային նավատորմի աշխատանքի համար դաշնային կառավարության համար 122 անձանց ցուցակի կարևոր դեմքերից մեկին հայտանբերելու գործում», —Twitter-ում գրել է Նավարետտեն:
Զ-43-ը ձերբակալվել էր ծովային հետևակի գործողության արդյունքում: ԱՄՆ իշխանությունները 5 միլիոն դոլար էին առաջարկում նրան բռնելու համար:
«Լոս Սետասը» համարվում է Մեքսիկայի քրեական աշխարհի առաջնորդներից մեկը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ կարտելը վերահսկում է երկրի նահանգների մեծ մասում և Մեխիկո դաշնային շրջանում գործող քրեական խմբավորումներին: