Ֆուտբոլային ակումբի նախագահն ու ֆուտբոլիստը՝ սիրեկաններ. նրանց մերկ լուսանկարը հրապարակվել է համացանցում
Այն բանից հետո‚ երբ համացանցում հրապարակվել են պարագվայական ֆուտբոլային ակումբի նախագահ Ռուբիո Նյուի լուսանկարները իր թիմի ֆուտբոլիստի հետ‚ տղամարդկան այլ բան չի մնացել‚ քան խոստովանել ոչ ավանդական հարաբերություններ ունենալը: Լուսանկարում Անտոնիո Գոնսալեսը պառկած է Գաբրիել Կաբալիերոյի հետ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Daily Star»-ին:
Գոնսալեսը չի հերքում լուսանկարի ճշմարտացիությունը և խոստովանում է‚ որ Կաբալիերոյյի հետ երկու տարվա սիրավեպ ունի: Ինտիմ լուսանկարների հրապարակումից հետո տղամարդկանց հարաբերությունները րոպեական կերպով դադարեցվել են:
«Ես անկեղծ կլինեմ: Այս մարդը հատուկ է ինձ համար: Գաբրիելն իմ գործընկերն է եղել այդ բառի բոլոր իմաստներով: Նա ունի բոլոր առավելությունները‚ մասնավորապես՝ ավտոմեքենաներ‚ որոնց մասին նույնիսկ երազել չէր կարող: Սակայն այժմ նա ինձ համար դավաճան է‚ եսասեր և հանցագործ»‚- նշել է Անտոնիո Գոնսալեսը: