Ավստրալացին մահացու թունավոր օձին շփոթել է սմարթֆոնի լիցքավորիչի հետ (տեսանյութ)
Ավստրալական Բլերգորի քաղաքի բնակիչը մահացու թունավոր օձին շփոթել է սմարթֆոնի լիցքավորիչի հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Տղամարդը պատի կողմից տարօրինակ աղմուկ է լսել։ Նա որոշել է, որ ձայնը գալիս է հեռախոսի լիցքավորիչից, սակայն հետո նկատել, որ խշշոցը գալիս է տուն սողոսկած վագրային օձից։
Ավստրալացին մասնագետներ է հրավիրել, ովքեր էլ բռնել են օձին և հետո ազատ արձակել։
Վագրային օձերը սովորաբար հակված չեն կոնֆլիկտի, սակայն հարձակվում են հրահրման դեպքում։ Այդ տեսակի օձերի թույնը շատ ուժեղ է, իսկ խայթոցից հետո մահանալու հավանակությունը՝ մեծ։