Ֆիննախը Ճամբարակի համայնքին կնվիրի 11,7 մլն դրամ ընդհանուր արժողությամբ կահույք և համակարգիչներ
Ֆինանսների նախարարությունը Ճամբարակի համայնքի (Գեղարքունիքի մարզ) ուսումնական հաստատություններին և այլ վարչական կառույցներին կնվիրի 11,7 մլն դրամ ընդհանուր արժողությամբ կահույք և համակարգիչներ։Համապատասխան որոշումը հավանության է արժանացել կառավարության փետրվարի 8-ի նիստի ժամանակ։ Առաջարկի նախագիծը ներկայացրել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
Նա նշել է, որ համայնքին կնվիրեն 20 նստարան, 89 սովորական սեղան, 30 ուսուցչական սեղան և 15 համակարգիչ, որոնք կբաժանվեն ուսումնական հաստատությունների և այլ վարչական կառույցների միջև։ Ընդհանուր արժեքը կկազմի 11,7 մլն դրամ։
Շարժական գույքը Ֆինանսների նախարարությանն էր անցել «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (Երևան, Ուլնեցի փողոց, տուն 31 հասցեում) փակվելուց հետո։
«Այս որոշումը կայացվել է համայնքի ղեկավարի խնդրանքով և հաշվի առնելով այստեղի ուսումնական հաստատություններում և այլ վարչական կառույցներում կահույքի և համակարգիչների անբավարարությունը»,-նշել է նախարարը։