Apple AirPods-ը օգտագործողների մոտ գլխացավեր է առաջացնում
Apple AirPods անլար ականջակալների գործարկումից մեկ տարի անց համացանցում բողոքներ են սկսել հայտնվել դրանք օգտագործողների կողմից, որ աքսեսուարը օգտագործելուց հետո իրենց մոտ հաճախակի են դարձել գլխացավերը։ Նման հաղորդագրություններ կարելի է գտնել ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ Apple-ի պաշտոնական ֆորումում։ Այս մասին հաղորդում է Internetua.com-ը:
Կալիֆորնիայի համալսարանի բժշկագիտության պրոֆեսոր Ջոել Մոսկովիցը դեռևս 2016 թվականին զգուշացրել էր, որ AirPods-ը կարող է վտանգավոր ճառագայթում արձակել, ինչը կբերի առողջական խնդիրների։
«Դա նույնն է, որ ուղեղի կողքին միկրոալիքային լուսարձակող սարք տեղադրենք»,– հայտարարել էր պրոֆեսորը։
Այն ժամանակ Apple-ի մամլո ծառայությունից պատասխանել էին, որ կազմակերպությունը միշտ փորձարկում է իր ապրանքները, որպեսզի դրանք համապատասխանեն անվտանգության բոլոր պահանջներին։
Թե ինչպես Apple-ը կարձագանքի AirPods-ի օգտագործողների բազմաթիվ բողոքներին՝ դեռևս անհայտ է։