Ինչ վնասներ կարող է հասցնել արևածաղկի ձեթը մարդու օրգանիզմին. Գիտնականների նոր հետազոտությունների արդյունքները հայտնի են
Գրանդայի համալսարանի գիտնականները պարզել են, որ արևածաղկի ձեթի կամ ձկան յուղի հաճախակի օգտագործումը լյարդի հետ կապված խնդիրներ կարող է առաջացնել: Այս մասին գրում է Life.ru-ն:
Նման եզրահանգումների են եկել գիտնականները առնետների վրա փորձեր կատարելու արդյունքում: Երկար ժամանակ կրծողներին նրանք կերակրել են ձիթապտղի յուղով, արևածաղիկի ձեթով և ձկան յուղով: Ամբողջ ընթացքում նրանք մանրադիտակով վերահսկել են կենդանիների լիարդերի փոփոխությունները:
Պարզվել է, որ այն առնետները, որոնք կերակրվել են ձիթապտղի յուղով ավելի առոջ օրգանիզմ ունեն, քան նրանք, որոնք կերել են արևածաղկի ձեթ: