Հայտնի է դարձել՝ «Եվրատեսիլ-2018»-ի որ կիսաեզրափակչում է ելույթ ունենալու Հայաստանը
«Եվրատեսիլ-2018» համաեվրոպական երգի մրցույթի յութուբյան ալիքում կայացած վիճակահանության արդյունքում հայտնի է դարձել՝ մասնակից երկրները որ կիսաեզրափակչում են հանդես գալու:
Ըստ այդմ՝ առաջին կիսաեզրափակչում է հանդես գալու Հայաստանը: Մեր մասնակիցը ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակչի 2-րդ մասում:
Հավելենք, որ առաջին կիսաեզրափակչում Հայաստանի մրցակիցներն են լինելու Շվեյցարիան (2-րդ փուլ), Ֆինլանդիան (2-րդ փուլ), Բելառուսը (1-ին փուլ), Բուլղարիան (1-ին փուլ), Ավստրիան (2-րդ փուլ), Լիտվան (1–ին փուլ), Ալբանիան (1-ին փուլ), Իռլանդիան (2-րդ փուլ) և այլ երկրների ներկայացուցիչներ:
Մինչդեռ երկրորդ կիսաեզրափակչում ելույթ են ունենալու հարևան Վրաստանը (2-րդ փուլ), Ադրբեջան (1-ին փուլ), Մոնտենեգրոն (2-րդ փուլ), Շվեդիան (2-րդ փուլ), Ռուսաստանը (1-ին փուլ), Հունգարիան (2-րդ փուլ), Մալթան (2-րդ փուլ), Լատվիան (2-րդ փուլ) և այլ երկրների ներկայացուցիչներ:
Նշենք, որ առաջին կիսաեզրափակչում ելույթ կունենա 19 երկրի մասնակից, երկրորդում՝ 18։ Յուրաքանչյուր կիսաեզրափակչից եզրափակիչ կանցնի տասական մասնակից։