«Սաս Գրուպ»-ի կոմերցիոն բաժնի տնօրենը ամուսնուն մեղադրում է իրեն պատկանող Porsche Cayenne-ը վարելու մեջ
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ՝ 27-ամյա Արևիկ Անանյանի դիմումի փաստով։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջինս Ոստիկանությանը հայտնել է, որ ամուսինը՝ 29-մյա Արմեն Ղազարյանը իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի 70 XX 002 համարանիշի ավտոմեքենան անցյալ տարվա ապրիլից շահագործում է ու այժմ էլ հրաժարվում է ավտոմեքենան վերադարձնել իրեն։
Գ. Շամշյանի տեղեկություններվ՝ Ա. Անանյանն աշխատում է «Սաս Գրուպ» ընկերությունում՝ որպես կոմերցիոն բաժնի տնօրեն։