ՀՀ գյուղտնտեսությունները սուբսիդավորվելու են. Էդուարդ Շարմազանով
Այսօր՝ հունվարի 25-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ Հայաստանի գյուղացիական տնտեսությունները սուբսիդավորվելու են։
Նրա խոսքով, սա առաջին քայլն է դեպի գնաճի բացասական հետևանքները զսպելու։ «ՀՀԿ պատգամավորները այսօր կառավարության դատին են ներկայացրել մի օրենսդրական նախաձեռնություն, որի արդյունքում տրանսպորտային փոխադրումների դրույքաչափերը կիջնեն։ Փոխադրողների հարկային բեռը կիջնի։ Չեմ բացառում, որ այս նախաձեռնությանը միանան նաև մյուս խմբակցությունների գործընկերները»,- ասել է Շարմազանովը՝ նշելով, որ արդեն ունեն հստակ դրական քայլեր խորհրդարանական լսումներից հետո։