Իրինա Շեյքն առաջին անգամ հանրությանն է ներկայացել ամուսնու և դստեր հետ (լուսանկարներ)
Դերասան Բրեդլի Կուպերը և սուպերմոդել Իրինա Շեյքն իրենց օրն անցկացրել են Լոս Անջելեսի լողափում իրենց 10-ամսյա դուստր Լե դե Սիենի հետ: Սա առաջին անգամն էր մի քանի ամիսների ընթացքում, երբ ընտանիքին տեսել են միասին: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Զույգըին տեսել են Լոս Անջելեսի հարավում գտնվող Սանսեթ-Բիչ լողափում: Պապարացիներն առաջին անգամ մի քանի ամիսների ընթացքում կարողացան տեսնել Շեյքին, Կուպերին և իրենց դուստրը միասին: Լուսանկարներում երևում է, թե ինչպես է Կուպերը խաղում դստեր հետ, մինչ Իրինան հանգստանում է:
Հիշեցնենք, որ ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը և հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերը հանդիպել են 2015 թվականին: Նրանք պաշտոնապես ամուսնացած չեն: Նրանց դուստրը ծնվել է 2017 թ. մարտի 21-ին: