Սա նոր շանս է Հենրիխի համար, ինչի մասին բոլորը երազում են կյանքում. Արսեն Վենգեր
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն անդրադարձել է թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ ակումբում հարմարվելու հարցին: Այս մասին հայտնել է «The Sun»-ը:
«Իհարկե, անհանգստացնում է, թե ինչպես է իր նախկին թիմում չխաղալն ազդել նրա վրա: Պետք է վերլուծենք Մխիթարյանի հետ անցյալը, հասկանանք, թե ինչ կարող ենք անել նրան օգնելու համար, բայց սա նոր շանս է Հենրիխի համար, ինչի մասին բոլորը երազում են կյանքում: Վստահ եմ, որ իր որակներով նա կօգտվի դրանից:
Մխիթարյանը կարող է խաղալ բոլոր դիրքերում: Նա ունի անհրաժեշտ բոլոր որակները հարմարվելու մեր տեխնիկական խաղին, վստահ եմ, դա կհաջողվի,- նշել է Վենգերը: