Մխիթարյանը Եվրոպա լիգայում չի կարող խաղալ 7 համարի խաղաշապիկով
Այսօր հայտնի է դարձել Հենրիխ Մխիթարյանի խաղաշապիկի համարն «Արսենալում»: Նրան տրվել է 7 համարի խաղաշապիկը: Այնուամենայնիվ, Հենրիխ Մխիթարյանը չի կարող մասնակցել Եվրոպա լիգայի խաղերին խաղաշապիկի այդ համարով:
Այդ համարի խաղաշապիկով լոնդոնցիների կազմում Եվրոպա Լիգայում արդեն խաղացել է Ալեքսիս Սանչեսը և մրցաշարի օրենքները թույլ չեն տալիս, որ հայ կիսապաշտպանը կրի նույն համարի խաղաշապիկը: