ՖԻՖԱ-ին մեղադրել են աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկրի ընտրության ժամանակ կաշառք վերցնելու մեջ
Քաթարյան beIN Sports պետական հեռուստաալիքը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային 100 մլն դոլար է վճարել, որպեսզի երկիրն ընտրվի 2022 թվականի Աշխարհի առաջնության հյուրընկալող երկիր: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Պարբերականի տիրապետության տակ է հայտնվել ավստրալուհի գրող և ֆուտբոլային գործակատար Բոնիտա Մերսիադեսի հարցազրույցը ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերի հետ: 2010 թվականին՝ ԱԱ 2022-ի հյուրընկալող երկրի ընտրությունից ամիսներ առաջ, Բլատերը անձամբ է պայմանավորվել հեռուստաալիքի հետ գործարքի գումարի մասին: Երբ քաթարցիների հայտը հաղթող է ճանաչվել, գումարը փոխանցվել է նրա հաշվին:
Քաթարյան հեռուստաալիքի մամլո ծառայությունից հաստատել են, որ ՖԻՖԱ-ն իրենցից 100 մլն է ստացել, սակայն վճարումն անվանել են «արտադրական ներդրում»: Աղբյուրի տվյալներով՝ Քաթարի հայտին աջակցել է նաև ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին: