Արսելանը 4:1 հաշվով հաղթել է Քրիսթալ Փելեսին
Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում միմյանց հանդիպեցին լոնդոնյան «Արսենալն» ու «Քրիստալ Փելասը»: Խաղն ավարտվեց Արսեն Վենգերի գլխավորած թիմի հաղթանակով` 4:1:
«Արսենալի» կազմում գոլով և երկու գոլային փոխանցումով աչքի ընկավ Նաչո Մոնրեալը: Մեկական անգամ աչքի ընկան Ալեքս Իվոբին և Լորան Կոսելնին: Խաղավերջում հյուրերը կարողացան հեղինակության գոլ խփել: 78-րդ րոպեին աչքի ընկավ Լուկա Միլիվոևիչը:
Այս հաղթանակից հետո «Արսենալը» 42 միավորով շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում: «Քրիստալ Փելասը» 25 միավորով նահանջել է 13-րդ տեղ:
«Արսենալ»-«Քրիստալ Փելաս»` 4:1