Երևանում վրաերթի ենթարկված փոքրիկն ունեցել է որովայնի սալջարդ. նրան դուրս են գրել
Երևանի Բագրատունյաց պողոտայում հունվարի 19-ին վրաերթի ենթարկված 9-ամյա աղջիկը դուրս է գրվել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից:
Փոքրիկը ունեցել է որովայնի սալջարդ, հիվանդանոցի Վիրաբուժության բաժանմունքում մի քանի ժամ մնալուց հետո, նրան դուրս են գրել հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ 9-ամյա երեխան վրաերթի էր ենթարկվել մոր հետ, վերջինը տեղում մահացել էր: