Բեյոնսեն թանկարժեք նվեր է մատուցել Քիմ Քարդաշյանին` երրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ
Հայտնի երգչուհիներ Բեյոնսեն և Ջեյ Զին անակնկալ նվեր են մատուցել Քիմ Քարդաշյանին և Քանյե Ուեսթին` երրորդ անգամ ծնող դառնալու կապակցությամբ: Նրանք նորածին երեխային ադամանդե ապարանջան են նվիրել: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` ապարանջանը պատված է ադամանդե քարերով, որի վրա փորագրել են 3 թիվը: Լորենա Շվարցից պատվիրված ապարանջանն արժե 15 հազար ֆունտ (մոտ 20 հազար դոլար):
Հայտնի է, որ Քանյեն յոթերերդ երկնքում է ուրախությունից, քանի որ նա Ջեյ Զիին միշտ համարել է «մեծ եղբայր», իսկ Բեյոնեսն եղել է իր մտերիմ ընկերներից մեկը:
Հիշեցնենք, որ Քիմն ու Քանյեն երրերդ անգամ են ծնող դարձել: Աստղային զույգի աղջկան լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը: Նրանք փոխնակ մոր վերաբերյալ որոշումը կայացվել է այն բանի համար, որ նախորդ հղիության ժամանակ Քիմի մոտ բարդություններ էին առաջացել, և բժիշկն արգելել էր նրան երեխա ունենալ: