Քեմալը Լենինին գրած նամակում առաջարկում էր Հայաստանը հոշոտել միայնակ
Քեմալը 1920թ-ի ապրիլի 26-ին Լենինին գրած նամակում պարզապես առաջարկում էր բաժանել Անդրկովկասը, ընդ որում՝ Վրաստանն ու Ադրբեջանը նախատեսում էր թողնել Ռուսաստանին, իսկ Հայաստանը հոշոտել միայնակ: Միաժամանակ, «իմպերիալիզմի» դեմ պայքար մղելու պատրվակով Քեմալը խնդրում էր Լենինից զենք, պարեն, դեղորայք, ռազմաինժենարական նյութեր՝ 5 մլն լիրա ոսկի ընդհանուր արժողությամբ7:
Մոսկվա ուղարկվեց Թուրքական պաշտոնական պատվիրակություն, որը 1920թ-ի օգոստոսի 14-ին ընդունվեց Լենինի կողմից: Ինչպես նշում է իր հուշերում Ալի Ֆուադ Ջեբեսոյը, «մեր ներկայացուցիչները, երբ հիշեցրել են, որ հայերի աղմկարարույթունը խիստ շատ է և տևականորեն իրենց անմեղության մասին խոսելուն հակառակ, կարծվածին չափ անմեղ չեն, Լենինն ասել է. «Այո, ճիշտ է, սակայն կասկած չկա, որ թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանը շատ մոտ ժամանակ պետք է ստանան մեր ցանկացած ձևը»»:
Թուրքական պատվիրակության նախագահ Բեքիր Սամիր բեյը, ամփոփելով իր տպավորություններն այդ հանդիպումից, ընդգծում էր. «Լենինը շատ համակրելի դիմագծերով, շատ բացսիրտ մի անձնավորություն գտանք, մեզ և իսլամական աշխարհի հանդեպ շատ բարյացակամ նկատեցինք»9: Բեքիր Սամի բեյի նշած «բարյացակամության» ակնառու ապացույցն էր 1920թ-ի օգոստոսի 24-ին Մոսկվայում ստորագրված թուրք-բոլշևիկյան դաշնագրի նախագիծը և Լենինի համաձայնույթուն ՀՀ վրա հարձակում սկսելու մասին:
Սանասար Կարապետյան. Ֆեյսբուք