Մամուլի շենքի մոտակայքում 4 մեքենա բախվել են իրար
Հունվարի 16-ին, ժամը 20:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող Մամուլի շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 4 ավտոմեքենա, ավտոմեքենաներից մեկից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» մակնիշի 60 AA 800 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Գ.), «Audi A4» մակնիշի 35 FL 451 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Ա.), Opel Astra մակնիշի 09 US 172 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ս.), «Mazda 6» մակնիշի 35 MQ 626 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Գ., սեփականատեր՝ Դ. Մ.) և կայանված «Mercedes E320» մակնիշի 35 GV 252 պետհամարանիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները:
Փրկարարները կատարել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածի հովացման աշխատանքներ, հոսանքազրկել «Toyota Camry» և «Audi A4» մակնիշի ավտոմեքենաները և փակել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: