Կրակովում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Հունվարի 18-ին տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հանդիպումը։
Հանդիպումը կայանալու է Լեհաստանի Կրակով քաղաքում՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների նախաձեռնությամբ։