Հայտնի դերասան Քեվին Սփեյսիին սեռական սկանդալից հետո այժմ մեղադրում են ռասիզմի մեջ
Հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին ռասիստական վիրավորանքների է թույլ տվել «Խաղաքարտե տուն» (House of Cards) հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ‚ հայտնում է The Daily Mail-ը:
VIP Protective Services ֆիրմայի անվտանգության պետ Էրլ Բլյուն‚ ով նկարահանումների ժամանակ անվտանգությունն էր ապահովում‚ հայտնել է‚ որ Սփեյսին հրաժարվում էր ձեռքով ողջունել անվտանգության սևամորթ աշխատակիցներին‚ նրանց «նեգր» էր անվանում և պահանջում նրանց հեռացնել նկարահանման հրապարակից:
Դեպքերը տեղի են ունեցել ֆիլմի դեռ առաջին սեզոնի նկարահանման ժամանակ՝ 2012 թվականին‚ սակայն Բլյուն միայն այժմ է այդ մասին պատմել:
-Երբ մենեջերը ցանկացել է մեզ Սփեյսիին ներկայացնել‚ նա միայն վերից վար նայել է մեզ‚ սեղմել սպիտակամորթ ոստիկանության աշխատակցի ձեռքը և հեռացել‚- հայտնում է նա: