Կստեմ, եթե ասեմ, որ դա մարտավարական որոշում է. Մոուրինյոն՝ Մխիթարյանին հայտացուցակում չներառելու մասին
«Սթոք Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության 23-րդ տուրի հանդիպումից առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացատրել է, թե ինչու հայտացուցակում չի ընդգրկել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Այս մասին հայտնել է «Daily Star»-ը:
«Կստեմ, եթե ասեմ, որ դա մարտավարական որոշում է: Ուղղակի մենք որոշել ենք հայտավորել այն խաղացողներին, որոնք հիմա կենտրոնացած են «Մանչեսթեր Յունայթեդում» իրենց դրսևորելու վրա:
Ես գիտեմ, որ ֆուտբոլիստի համար բարդ է խաղալ, երբ նա դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում: Այս գործոնն էլ դարձավ պատճառ: Մենք որոշել ենք պաշտպանել Մխիթարյանին: Հայտացուցակում նրան չընդգրկելը լավագույն որոշումն է խաղացողի և թիմի համար»,- նշել է Մոուրինյոն: